• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

21 հուլիսի 2021 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

«Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչելու մասին։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 __  _______________ 2021 թվականի N ____-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է․

Ուժը կորցրած ճանաչել «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1563-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծման և գործունեության նպատակը մրցույթի ներկայացվող փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունը, քննարկումն ու դրաց հաստատումն է։

Հանձնաժողովում ընդգրկված են Վարչապետի աշխատակազմը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Կադաստրի կոմիտեն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Գեղարքունիքի մարզպետարանը ներկայացնող պաշտոնատար անձիք։

Հանձնաժողովի նիստում քննարկվում են մրցույթի դրվող հողամասերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և քարտեզագրական տվյալները։Քննարկման ընթացքում բարձրացված հարցերին տրվում են համապատասխան մեկնաբանություններ և բացատրություններ, ինչից հետո յուրաքանչյուր հողամասի համար կայանում է քվեարկություն (ըստ քվեաթերթիկների) և արժանանում Հանձնաժողովի հաստատմանը:

Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը կարգավորվում է ՀՀ հողային օրենսգրքով, բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով, յուրաքանչյուր  բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրություններով` ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից կայացրած որոշման հիման վրա։

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2021 թվականի մայիսի 25-ի N ԿԱ/91-2021 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետով առաջարկվել է վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը, (մրցույթի պայմանները տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստ ներկայացնելու ընթացակարգը հանելու  և այլ մեխանիզմ դնելու առաջարկով) անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն:

 2.Կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կլինի պարզեցնել «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ներկայիս պայմաններում ապահովել «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրումը պարզեցված ընթացակարգով:

 5․ Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և սպասվելիք փոփոխություններ չի առաջանում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Կառավարության որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա• Ովքե՞ր կարող են խնամվել շուրջօրյա խնամքի հաստատություններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ• «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն