ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

20 հուլիսի 2021 | Նախագծեր | Цитата

2021 թվականի հունիսի 28-ին ուժի  մեջ է մտել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246-Ն օրենքը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասը:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումը։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                               Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

2021 թ.
Երևան

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը.

2021 թվականի հունիսի 28-ին ուժի  մեջ է մտել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246-Ն օրենքը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասը:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումը:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումը կճանաչվի ուժը կորցրած:

Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն