Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի սեպտեմբերին, ըստ նախնական գնահատականների, հասել է 120 116 դրամի (294 դոլարի կամ 9254 ռուբլու), ինչը 0,4 տոկոսով ավելի է օգոստոսի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Միաժամանակ, ըստ վիճակագրական տվյալների, սեպտեմբերին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատավարձն աճել է 5,3 տոկոսով:
ԱՎԾ տվյալների համաձայն' 2012թ.-ի օգոստոսին երկրի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 119 583 դրամ, ինչը 5,3 տոկոսով պակաս է 2012թ.-ի հուլիսի ցուցանիշից և 5,3 տոկոսով ավելի է 2011թ.-ի օգոստոսի ցուցանիշից:
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա օգոստոսին գրանցվել է Սյունիքի մարզում՝ ավելի քան 149,6 հազար դրամ, իսկ ամենաքիչ վարձատրություն եղել է Արագածոտնի մարզում՝ շուրջ 82,8 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի օգոստոսին կազմել է ավելի քան 130,8 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, օգոստոսի դրությամբ ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտներում (ավելի քան 313,6 հազար դրամ), հանքարդյունաբերությունում (ավելի քան 260,6 հազար դրամ), տեղեկատվության և կապի ոլորտում (ավելի քան 250,1 հազար դրամ), էլեկտրա, գազա և ջերմամատակարարման ոլորտում (շուրջ 159,1 հազար դրամ), շինարարության ոլորտում (ավելի քան 151,8 հազար դրամ) և պետական կառավարման ոլորտում (ավելի քան 135,7 հազար դրամ):
2012թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են եղել մշակույթի և հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձը կազմել է 67 հազար դրամից մի փոքր ավելի, ծառայությունների ոլորտը՝ ավելի քան 74 հազար դրամ: Կրթության ոլորտի աշխատավարձը փոքր-ինչ գերազանցել է 77,9 հազար դրամը, իսկ գյուղական և անտառային տնտեսության ոլորտը՝ 89,3 հազար դրամ ($1 – 405,52 դրամ):
Աղբյուրը՝ arka.am
Լուսանկարը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться