ՀՀ ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

19 հուլիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, Մեդիա կենտրոն նախագծի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:


Հայկ Չոբանյանը ներկայացրել է քննարկվող նախագծի հիմնավորումը, ըստ որի՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պետությունը քաղաքացիներին տեղեկատվական տեռորից պաշտպանելու պարտավորություն ևս ունի, և այդ առումով կարևորել է տեղեկատվական նոր հարթակի ստեղծման գաղափարը:


ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսակետները, ըստ որի սույն տեղեկատվական սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հանրային հսկողության թուլացումը կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Վերջիններս մտահոգություն են հայտնել, որ փոփոխությունները կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և «Open Government Partnership»-ի ստանդարտներին, որին ՀՀ-ն միացել է 2012 թվականից: ՀԿ-ներկայացուցիչներն առաջարկել են որոշ տվյալներ պոստֆակտում հրապարակել, փոփոխել տեղեկատվության տրամադրման ձևաչափերը և ժամկետները, կիբեռանվտանգության տեսլական սահմանել, հայեցակարգային մոտեցումներ ձևավորել, փորձել հասկանալ, թե ինչպես և ինչ ռեսուրսներով լուծել առկա խնդիրները:


Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշել է, որ նախագիծը վերանայելու կարիք ունի, ՀԿ-ների կողմից հնչեցված կարծիքները հաշվի կառնվեն, լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն նոր ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Տպել

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն