Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար. մասնագետ

15 հուլիսի 2021 | Զբոսաշրջություն | Цитата

Հայաստանում վերջին օրերին պատվաստվել ցանկացող օտարերկրացիների հոսքը դիտարկվում է նաև որպես խթան զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելու գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշեց, որ աշխարհում նոր տերմին է շրջանառվում` պատվաստումային զբոսաշրջություն: Մի շարք երկրներ արդեն իսկ օգտվում են նման հնարավորություններից՝ աշխուժացնելով այն ոլորտը, որն ավելի շատն էր տուժել հենց համավարակի շրջանում:

«Այդ առումով մենք նույնպես միտումներ տեսնում ենք: Վերջին շրջանում հատկապես նկատվում է Իրանից ժամանած քաղաքացիների հոսք: Դա խոսում է այն մասին, որ կա հետաքրքրություն պատվաստման նկատմամբ, ինչը կարող է խթան լինել համավարակից ամենաշատը տուժած ոլորտի՝ զբոսաշրջության ակտիվացման հարցում»,-ասաց Գայանե Այվազյանը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 15-ից Հայաստանում կարող են պատվաստվել այն օտարերկրացիները, որոնք 10 օր և ավելի մնալու են երկրում: Գայանե Այվազյանը նշեց, որ դա գործընթացը կանոնակարգելու, համակարգելու կարևոր քայլերից մեկն է:

«Տասնօրյա ժամկետն իզուր չէ սահմանված: Նպատակն է ավելի համակարգված մոտենալ հարցին և խթանել զբոսաշրջությունը: Նոր փոփոխությունը  հնարավորություն է տալիս զբոսաշրջային ընկերություններին փաթեթներ ձևավորել, 10 օր և ավելի Հայաստանում մնալու պարագայում հնարավորություն տալ ոչ միայն շրջագայել, այլև անվճար պատվաստվել ու վերադառնալ: Այո, սա կարող է նոր խթան հանդիսանալ ոլորտի համար»,-ասաց մասնագետը:

Գայանե Այվազյանի խոսքով՝ գործընթացը նոր երևույթ է, պետությունը  փորձարկում է, սովորում է, շտկում է բացերը: Այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ հնարավոր է պատվաստումային տուրիզմի նոր հետաքրքիր տարբերակներ առաջ քաշել՝  ի նպաստ երկրի տնտեսության, զբոսաշրջության զարգացման: Պատվաստումային տուրիզմի միտումներ նկատվում են Էմիրություններում, ԱՄՆ-ում, մասնավորապես Նյու Յորքում: Բալին նույնպես ցանկանում  է աշխուժացնել այդ ոլորտը: Հայաստանը ևս կարող է օգտվել այս հնարավորությունից: Գայանե Այվազյանի խոսքով՝ այս օրերին Իրանից մեծ հոսք է նկատվում, սակայն պատվաստվողների թվում կան Ռուսաստանի, Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ:

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբի մոտ գոյացել են օտարերկրացիների հերթեր: Պատկան մարմինները նշում են, որ հերթը պայմանավորված է պատվաստման կարգի փոփոխությամբ: Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով: 

Աննա Գզիրյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն