«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.
Ինչու՞ է ձգձգվում Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտի ծրագիրը

 ««Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը եւ «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման եւ փոխայցեր  կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:  Այս քննարկումը եղել է հուլիսի 7-ին։

«ՀՀ»-ն փորձեց այս սուղ հաղորդագրությունից մանրամասներ ճշտել, մասնավորապես ի՞նչ է քննարկվել, ի՞նչ վիճակում է շինարարությունը, ինչո՞ւ է գործընթացը դանդաղել, եթե չասենք, մի տեսակ «սառած» վիճակում է, տարածաշրջանային գործընթացնե՞րն են պատճառը, ի վերջո, ծրագիրը ե՞րբ ավարտին կհասցվի՝ հաշվի առնելով այն, որ սա շատ կարեւոր է մեզ համար նաեւ էլէներգիայի արտահանման տեսանկյունից։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ չհամաձայնեց մեր այն տեսակետին, թե գործընթացը դանդաղել է կամ «սառած» վիճակում է… Այնուամենայնիվ, միաժամանակ հավելեց, թե այո, նախորդ տարի համավարակի պատճառով աշխատանքները դանդաղել են, իսկ պատերազմը սկսվելուն պես դադարեց աշխատանքը, «բայց գործը առաջ գնում է, այնպես չէ որ կանգնած է»...»:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն