Եվրոպայի ամենամեծ մոլում հայկական «DANZ» ակնոցների վաճառասրահ է բացվել

09 հուլիսի 2021 | | Цитата

Հայկական արտադրության «DANZ» ակնոցների գարնանային հավաքածուն վաճառքի ռեկորդ է գրանցել. ընկերությունն արձանագրել է ստեղծումից ի վեր ամենամեծ պահանջարկը: Այս մայիսին, ընկերության ստեղծումից ի վեր, ամենաշատ ակնոցներն են վաճառվել: «DANZ» ապրանքանիշը ներկայացված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Հայաստանում, ինչպես նաև առցանց հարթակներում: 

Հաշվի առնելով աճող պահանջարկը, հուլիսին ընկերությունը «DANZ»-ի երկու նոր, մեծ վաճառասրահներ բացեց. Եվրոպայի ամենամեծ առևտրային կենտրոնում՝ «Ավիապարկում» և «Երևան մոլում»: Մոսկվայի «Ավիապարկ» մոլում «DANZ»-ն արդեն համալրել է ավելի քան 500 աշխարհահռչակ ապրանքանիշերի խանութների շարքը: Իսկ Հայաստանում «DANZ»-ը ներկայացված է նաև «Դալմա» մոլում և 40-ից ավելի օպտիկական խանութներում: 

 «Նորաոճների շրջանում, հատկապես երիտասարդների, նոր թրենդ է ձևավորվում. խմբերով այցելություններ «DANZ»՝ իրենց ակնոցն ընտրելու: Նրանք հաճույք են ստանում փորձելու, իրար խորհուրդներ տալու, գնումների պրոցեսից: Այդ առումով, գարուն/ամառ-2021 հավաքածուն, որն արդեն շուկայում է, ավելի գրավիչ կարող է լինել: Բոլոր մոդելները համապատասխանում են սեզոնի համաշխարհային թրենդերին, սակայն բոլորի մեջ նաև «DANZ»-ի յուրահատկությունը կա: Հենց դրա շնորհիվ է, որ ակնոցի շուկայում «DANZ»-ն աստիճանաբար դառնում է ոճ թելադրող»,- նշել է «DANZ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմեն Ավագ Ավագյանը: 

«DANZ» արևային ակնոցներն ու ակնոցների շրջանակներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, 2017 թվականից: Ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանում նմանօրինակ արտադրության առաջին հիմնադիրը: «DANZ»-ն ավելի քան 30 աշխատատեղ է ստեղծել և շարունակում է համալրել թիմը, սակայն գլխավոր շեշտը արտադրանքի որակի վրա է:
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն