Մարտական գործողություններից խուսափածները չեն օգտվի պետական աջակցության ծրագրերից. նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել

07 հուլիսի 2021 | | Цитата

Հուլիսի 7-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն, որտեղ հայտարարել է, որ զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական աջակցության ծրագրերից չեն օգտվելու։
«Համապատասխան ցուցակները պաշտպանության նախարարության կողմից տրամադրվում են, մասնագետների կողմից ստուգվում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից»,֊ հավելել է նախագահ Հարությունյանը։
ԱՀ նախագահն անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաներին և նրանց զավակներին. կառավարությունը չի գտնում, որ նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է։
«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները, երբևէ չեմ լսել բողոքներ այն մասին, թե մարդիկ այլ շրջաններում ազատվել են աշխատանքից փախուստի կամ դասալքության պատճառով։ Հանձնարարել եմ ԱԱԾ-ին դպրոցի տնօրենների, մանկապարտեզների ղեկավարների, գլխավոր բժիշկների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ կատարել ճշտումներ, թե ինչով էին զբաղված, որտեղ էին գտնվում տվյալ պաշտոնյաները պատերազմի ընթացքում, և ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը», - ընդգծել է Արցախի նախագահը։
Խորհրդակցությանը հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը։ ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Սուրեն Գալստյանի խոսքով՝ շարունակվում է քաղաքացիներից դիմումների ընդունման գործընթացը Արցախի և Երևանի գրասենյակներում։ «Արդեն իսկ ընդունվել են 2430 դիմում, որոնցից 1348-ը մուտքագրվել է էլեկտրոնային համակարգ։ Համաձայն ստացված էլեկտրոնային դիմումների՝ նյութական վնասի չափը ներկայումս կազմում է 3 մլրդ 47 մլն դրամ»,-նշել է Ս. Գալստյանը։
Ըստ ծրագրի՝ հասարակական կամ արտադրական նշանակության շենքի կորստի դեպքում՝ գործադիրը արժեքը հաշվում է կադաստրային արժեքով։ Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական հանձնաժողովին հանձնարարել է գործակից որոշել. կադաստրային արժեքը շուկայականից անհամեմատ փոքր է։ Մեկնարկել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ծրագիրը։ Արցախի ներդրումային հիմնադրամի պատասխանատուն ներկայացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքների քաղաքականությունը։
«Մշակման փուլում են գտնվում արդեն 36 հազարից ավելի դիմումներ, և 1500 վարկերի մասով տրվել է ընթացք։ Նաև, միաժամանակ, շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը»,- նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը և հավելել, որ քաղաքացիները հաղորդագրությունների միջոցով ստանալու են ծանուցում իրենց վարկերի ընթացքավորման վերաբերյալ։ Պետական հանձնաժողովում մտահոգված են կորսված անասնագլխաքանակի և այլ նյութական միջոցների մասով։ Երկրի ղեկավարը հաստատել է , որ կեղծ տեղեկանք տվող համայնքների ղեկավարները չեն օգտվելու պետական աջակցությունից, խարդախության բոլոր փորձերը լինելու են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն