335 մլն դրամ` զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների ամառային ճամբարի համար

09 հուլիսի 2021 | | Цитата

Կառավարությունը 335 մլն դրամ գումար է հատկացրել սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան 3200 երեխաների ամառային ճամբարային հանգստի կազմակերպման համար:

Հանգիստը նախատեսվում է կազմակերպել «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ, «ԼԱՎԱ աղբյուր» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» առողջարարական ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ և «Գուգարք ճամբար» ՍՊԸ ճամբարներում` 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 երեխա։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ամառային ճամբարը նախատեսված է զոհված, հաշմանդամ զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների երեխաների համար: Պատասխանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին` նախարարի պաշտոնակատարը պարզաբանել է, որ ճամբարային ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող, ըստ սահմանված չափանիշների, շահառու ընտանիքները պետք է դիմեն համապատասխան մարզպետարաններ և Երևան քաղաքի վարչական շրջաններ, քանի որ երեխաների ցուցակները կազմում են տարածքային կառավարման մարմինները:

Հատկացված 335 մլն դրամից շուրջ 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին` երեխաների ամառային հանգստի կազմակերպման` սննդի, կեցության, մանկավարժական կազմի վարձատրության և այլնի համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար։

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ ճամբարային ծրագիրն իրականացվել է 1994 թվականից սկսած: ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 712-Ա որոշմամբ՝ աշխատանքները կանոնակարգելու և կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև միջգերատեսչական հանձնաժողով, և ծրագիրն իրականացվել է «Գնումների մասին» օրենքի համաձայն` մրցութային կարգով:

2020 թվականին 4800 շահառու երեխաների ամառային ճամբարի համար կազմակերպվել էր դրամաշնորհային մրցույթ, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չի իրականացվել: Պետական բյուջեով այդ նպատակին հատկացված գումարը վերաբաշխվել է և հատկացվել կապիտալ ծրագրերին։

Հաշվի առնելով, որ արդեն իսկ սկսվել է ամառային արձակուրդը, և համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հանգստին հատկացված ժամանակահատվածն ավելի կարճ է, քան նախորդ տարիներին, ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ճամբարային ծրագրի գումարները կուղղվեն վերը թվարկված 7 կազմակերպություններին՝ որպես դրամաշնորհ` առանց մրցույթի:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա կկնքվեն դրամաշնորհի տրամադրման պայմանագրեր` հիմք ընդունելով 2020 թվականին կազմակերպված դրամաշնորհային մրցույթի ընթացքում վերջիններիս կողմից ներկայացված գնային առաջարկներով երեխայի համար մեկ օրվա համար նախատեսված արժեքը:

escs.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն