Հայաստանն ու Հունաստանը տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր ուղենիշներ են նախագծում

09 հուլիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը կարևորել են երկու կողմերի հետաքրքրվածությունն ընդլայնելու համագործակցության շրջանակները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Հունաստանի տեխնոլոգիական ընկերությունների համատեղ հարթակներ ստեղծելու, թվայնացման ոլորտում համապատասխան մասնագետների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններն ընդլայնելու և մի շարք այլ հարցեր:  

ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարի և ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի վենչուրային ֆոնդի և հունական վենչուրների հետ փոխգործակցությանը, երկու երկրների միջև համալսարանական հարթակներում տեխնոլոգիական կրթության լավագույն փորձի փոխանակման, համատեղ ծրագրեր իրականացնելու և տեխնոլոգիական  պարկերի միջև համագործակցություն հաստատելու հեռանկարներին:


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով՝ Հայկ Չոբանյանը հրավիրել է Էվանգելոս Տուրնակիսին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո», «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներին, ինչպես նաև առաջարկել է համատեղ այց իրականացնել «Ինժեներական քաղաք»: 

Հանդիպման ներկա է եղել նաև Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ  Գերասիմոս Ավլոնտիսը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն