8 ընկերություններ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտության հավաստագրեր

07 հուլիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին մասնակցել է «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությանը:

Հավաստագրման հանձնաժողովի որոշմամբ «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ են ստացել դեռևս թվով 8 ընկերություններ՝ 

• «Եիա Ինժեներինգ», 
• «Հայլինք Թեքնոլոջիզ», 
• «Ինսօլ, 
• «Ինտեգրատոր», 
• «Ինժեներական Պլազա», 
• «Վան Թեքնոլոջիս», 
• «Ուրարտու Սիստեմս», 
• «Փրոջեկտ Ինտեգրեշն»:  

Ինժեներական քաղաքը նախատեսվում է ապահովել առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինության և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես ԻՔ-ում գործող, այնպես էլ  ինժեներական  և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար:

«Ինժեներական քաղաք»-ի շուրջ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուց¬վածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է բոլոր ընկերություններին ԻՔ-ում ռեզիդենտի հավաստագիր ստանալու կապակցությամբ և ընդգծել, որ այս ծրագիրը երկար տարիների և մեծաթիվ մարդկանց աշխատանքի, մտքի, երազանքների արդյունք է և հույս հայտնել, որ այդ ընկերությունները մասնակից կդառնան հաջորդ տասնամյակների համար նախանշված նպատակների իրականացմանը: 

«Հատկապես մեր գիտնականների և ինժեներների մտքի շնորհիվ մենք ունենք ինժեներական ճշգրիտ ճարտարագիտական շարժում, որի արդյունքի մի փոքր մասն այստեղ է: Եվ հենվելով այս հիմքի վրա՝ մենք սկսում են նոր շարժում, նոր գործընթաց, նոր ծրագիր, նոր ռազմավարություն, որը կոչվում է բարձր տեխնոլոգիական արտադրություն: Տասը տարի հետո մենք պետք է գնանք հաջորդ հանգրվանին, որը պետք է վերաբերի գիտությանը և գիտահետազոտությանը: Առաջիկա տարիներին մեր ամենամեծ ջանքերը ուղղված են լինելու կրթությանը. ՀՀ-ում ճարտարագիտական և բնագիտական կրթությունը պետք է լինի լիարժեք անվճար»,- նշել է Հայկ Չոբանյանը: 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով:  Նրա խոսքով, ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։

Հավելենք, որ «Ինժեներական քաղաք»  ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.eif.am/arm/news/engineering-city/: 

Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առավել վաղ ներկայացված դիմումներին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն