Անցած ամռանը Արմավիրի մարզի երեք տասնյակ գյուղացիական տնտեսություններ անելանելի իրավիճակում էին հայտնվել. նրանք ռուսաստանյան սերմացուի հայտ էին ներկայացրել, սակայն այդպես էլ չէին կատարել պարտավորությունները երաշտի պատճառով: Նրանց հետ նաեւ' Ապարանի եւ Թալինի ֆերմերները, ովքեր սերմացուն ցանել էին անջրդի հողատարածքներում: Հիշեցնենք, պետական ծրագրով սերմացուն անվճար չի տրվում. ցանած կիլոգրամի դիմաց պետք է վերադարձնել երկու կիլոգրամ: 42 մլն դրամի դիմաց ֆերմերները վերադարձրել են ընդամենը 3 միլիոնը: Մարզպետարաններին շնորհակալության խոսք պետք է ասել' պարտքը վերցրել են իրենց վրա եւ հիմա Երեւանից լսում են' չեք փակի մնացորդը, կնվազի բյուջեն: Իսկ եթե Արմավիրը սերմացուի նոր հայտ ներկայացնի, ապա առանց կանխավճարի չի ստանա:
Տեղերում ֆերմերները ձեռքերն են տարածում. հեկտաի վրա պետք է ցանել 300 կգ սերմացու, իսկ վերադարձնել 600 կգ: Հայաստանում ցորենի միջին բերքատվությունը տատանվում է 20-30 ցենտների միջեւ' հեկտարի համար: Դրա մեկ քառորդը անհրաժեշտ կլինի տալ պետությանը: Ճիշտ է, պետությունն այն հավաքում է սերմացուի շրջանառու ֆոնդում' նոր սերմացուի համար: Ստացվում է, որ սովորական ֆերմերներին հանձնարարել են դառնալ սելեկցիոներներ: Գյուղնախարարությունում, ճիշտ է, փորձարկումների նպատակով չեն գնացել այդ քայլին, այլ այն պատճառով, որ Գյումրի սերմնաբուծարանում տարածքներ այլեւս չէին մնացել: Սակայն չի նշանակում, որ Շիրակի սարահարթում աճող ցորենը լավ կաճի նաեւ Արարատյան դաշտավայրում: Միգուցե գործը հանձնարարվի մասնագետ սերմնաբույծներին: Օրինակ, ամեն մարզում վերցնի 1 – 2 հեկտար փորձարկման տարածք: Սակայն նման ծախսերի պետությունը պատրաստ չէ գնալ:
Ֆերմերի համար բարի գործ է արվել, սակայն չեն մոռացել իրենց թիկունքն ապահովել. պետության հետ ֆերմերների պայմանագրերում սերմացուի վերադարձման համար ֆորս-մաժորային իրավիճակներ նախատեսված չեն, որը ցանկացած ողջամիտ պայմանագրի բաղկացուցիչ պետք է լինի: Սակայն ֆերմերներին ապահովագրել հրաժարվում են անգամ Եվրոպայում: Իսկ Հայաստնում ընդհանրապես նման ցանկություն ունեցողներ չկան:
Եւ այդուհանդերձ, գյուղատնտեսությանը փոխհատուցում հարկավոր է: Եւ եթե մենք այսօր աջակցություն չցուցաբերենք, վաղը կվճարենք նոր դատարկվող հեկտարներով:
Պատրաստեց Արամ Գարեգինյանը
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться