«Մեր առջև բարձր նշաձող պետք է դնենք և հավակնոտ նպատակներով ու ծրագրերով ձգտենք հասնել այդ նշաձողին»․ Հայկ Չոբանյան

06 հուլիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 6-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։

Հանդիպման սկզբում Հայկ Չոբանյանը շրջայց է կատարել ընկերությունում: «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել ընկերության գործունեությունը, տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները և ընթացիկ ծրագրերը։ Մասնավորապես անդրադարձ է եղել միկրոէլետրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային, «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» պետական մրցանակին, ավագ դպրոցների ճարտարագիտական ծրագրին և ոլորտային մի շարք այլ նախաձեռնություններին։

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևոր խնդիրներից է որակյալ կրթությունը, գործնական հմտություններ ու ձիրքեր ունեցող բարձրակարգ մասնագետների պատրաստումն ու նրանց արագ ինտեգրումը ոլորտային ընկերություններում։ Հայկ Չոբանյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ներկայությունը Հայաստանում և ընկերության կողմից կայուն և շարունակական կերպով իրականացվող մի շարք ծրագրերը, այդ թվում՝ կրթական։

«Նմանօրինակ կրթական ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի և ոլորտի շարունակական, դինամիկ աճի տեսանկյունից։ Այս ծրագրերն անհրաժեշտ է սկսել դպրոցից և կրթությունից զատ անհրաժեշտ է ստեղծել գրավիչ աշխատանքային միջավայր, ինչը թույլ կտա ոլորտի լավ մասնագետներին պահել և նրանց ներուժն իրացնել հենց Հայաստանում։ Մյուս կողմից կարևոր է սերտ համագործակցությունն արտերկրում աշխատող և բնակվող մեր հայրենակիցների հետ, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի և ոլորտի զարգացման գործում։ Մենք պետք է մեր առջև բարձր նշաձող դնենք ու հավակնոտ նպատակներով ու ծրագրերով ձգտենք հասնել այդ նշաձողին»-, ընդգծել է նախարարի պաշտոնակատարը։

Ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարևորել է թե՛ իրենց ընկերության, թե ոլորտի զարգացման գործում պետության հետ սերտ համագործակցությունը, ինչը թույլ է տալիս համակարգված և հաստատուն քայլերով հաջողություններ գրանցել։

Հանդիպման ավարտին որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել աշխատանքային հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչների հետ՝ ավելի գործնական և առարկայական քննարկման համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն