ՊԵԿ-Ը ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՍՏՈՒԳԵԼ ՀՎՀՀ-Ի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

01 հունիսի 2021 | Տեսչական մարմիններ | Цитата

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԲԱԺԻՆՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է՝ ՏՈՒՅԺԵՐԻ ԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) առկայությունը համապատասխան դաշտում՝ տույժերի գանձումից խուսափելու համար։ Հաճախ բանկի կամ վճարային տերմինալի միջոցով հարկերը վճարելիս տնտեսվարողի ՀՎՀՀ-ն նշված է լինում այլ դաշտում կամ առհասարակ բացակայում է, ինչի պատճառով վճարումը չի հաշվառվում հարկերի միասնական հաշվում։ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժնի աշխատակիցները հեռախոսազանգերի միջոցով հարկ վճարողներին զգուշացնում են վրիպման մասին, սակայն կարգավորող օրենքի համաձայն` վճարումը հաշվառվում է սխալը ճգրտելու մասին դիմումը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո: Հետևաբար տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է համոզվել, որ ՀՎՀՀ-ն նշված է ճիշտ դաշտում, և կատարված վճարումը հաշվառված է միասնական հաշվում:

Մոնիտորինգի բաժինն ուղղումներ է կատարում նաև պետական բյուջե կատարած այլ վճարումներում՝ դրոշմանիշային վճարի կամ պետական տուրքի վճարման հանձնարարականներում, բացթողումներ լինելու դեպքում: 

2021թ․ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում հարկերի միասնական հաշվեհամարին հաշվառվել է 280 մլն դրամ, իսկ 755 վճարման  հանձնարարականներում հարկ վճարողների տվյալների ճշգրտման արդյունքներով հաշվառվել է 30 մլն դրամ:

Հարկ վճարողները հաճախ սխալվում են նաև օրենքի չիմացության հետևանքով: Օրինակ՝ աշխատողին աշխատանքից ազատելու փոխարեն տնտեսվարողը չեղարկում է գրանցման հայտը, ինչի հետևանքով եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը ճշգրտելիս ԱՎՈՒՄ-ի տվյալները չեղարկվում են։

Արագ արձագանքման և էլեկտրոնային ծանուցումների եղանակով հարկային մարմինը հարկ վճարողների հետ գործընկերային երկխոսություն է հաստատում: Տնտեսվարողները հնարավորություն են ստանում շտկելու տեխնիկական վրիպակները կամ օրենքի չիմացությամբ թույլ տված սխալները՝  տույժերից և տուգանքներից խուսափելու համար:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն