Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստին ներկայացրել է 2021 թվականի մայիս ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն, որի համաձայն 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչն աննախադեպ է և գերազանցել է 2020-ի սեպտեմբերի ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշը:
«Այս ցուցանիշն ավելի է 2018-2020 թվականների ցուցանիշներից: Մասնավորապես, 2020-ի մայիսի ցուցանիշից ավելի է 37 հազարով, 2019-ի մայիսի համեմատ՝ 34 հազարով, իսկ 2018-ի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134,7 մլրդ դրամ, և 19 մլրդ, 22 մլրդ ու 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ մայիսին արձանագրվել է 86 962-ով կամ 15 տոկոսով ավելի շատ աշխատատեղ, քան 2018-ի մայիսին: «2021 թվականին աշխատավարձերի ֆոնդը 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով, կամ 39 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով կամ 20,2 տոկոսով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться