• Armenianeconomy.com

Հայկ Չոբանյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 23-ին այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն:
Նախարարի պաշտոնակատարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում, ծանոթացել է տեխնոկենտրոնի էկոհամակարգին, գործող ընկերություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին:

«Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղում նախարարի պաշտոնակատարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ինչպես նաև կրթական ծրագրերին և վերապատրաստման դասընթացներին։
Նշվել է, որ ներկայումս կրթական ծրագրերում ընդգրկված է 40 ուսանող: Հայաստանի «Սինոփսիս»-ը ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի հետ կրթական ծրագրերը սկսել է իրականացնել 2019 թվականի սեպտեմբերին, ինչին հաջորդել է ընկերության բիզնես գործունեության մեկնարկը 2020 թվականի փետրվարին:

«Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ» ընկերության Գյումրու գրասենյակում նախարարին ներկայացվել է ընկերության ընթացիկ ծրագրերը, մասնավորապես՝ ընկերությունը նախատեսում է ամառային դպրոց բացել, որտեղ փորձառու դասավանդողները տեխնոդասընթացներ կանցկացնեն, իրենց փորձն ու հմտությունները կփոխանցեն երիտասարդներին:

Հաջորդիվ Հայկ Չոբանյանն այցելել է «Ռեսալ Սոֆտ» ընկերության գրասենյակ, որը ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող կազմակերպություններից մեկն է: Ընկերության ղեկավար Արտակ Գևորգյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, նշել, որ հիմնականում իրականացնում են կազմակերպությունների բարդ և ընթացիկ աշխատանքային պրոցեսների ավտոմատացում, մանրամասնել ապահովագրական ծառայությունների միասնական հարթակ ստեղծելու ծրագիրը:
Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև մի շարք այլ տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակներ, զրուցել է աշխատակիցների հետ՝ նշելով, որ տեխնոհամայնքը կարող է դրական փոփոխություններ բերել գյումրեցիների կյանքում:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ինկուբատորն է: Այն ստեղծվել է 2013 թվականին ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնն աջակցություն է տրամադրում տարածաշրջանում արդեն գործող և սկսնակ ձեռնարկություններին առաջարկելով՝ գրասենյակային տարածքներ, բիզնես աջակցության, համագործակցության և խորհրդատվության լայն շրջանակներ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Քննարկվել են տեխնոլոգիական մի շարք ուղղություններով Նիդերլանդների հետ համագործակցության խորացման հնարավորությունները• Վահագն Խաչատուրյանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավարին• Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ• Ստացե'ք տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ  • Մեկնարկել է SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021) ամառային ճամբարը• Վահագն Խաչատուրյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները• Connect2Recover հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր• Առաջատար տեխնոլոգիական ընկերություններում շուրջ 40 փորձնակ արդեն անցնում է գործնական պրակտիկա․ հայտագրումը շարունակվում է• Համագործակցության հեռանկարներ Ճապոնիայի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն