«Ալյանս» ԱՏԳ-ում կառավարության օժանդակությամբ կիրականացվի 67,7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

24 հունիսի 2021 | | Цитата

Կառավարությունն ընդունեց որոշում, որով «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» ՍՊԸ-ն ներառեց «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս»  ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ու արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

««Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։ ԱՏԳ-ում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,7 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Գործարար ծրագիրը գնահատվել է 82.4 միջին միավոր»,- ասված է հիմնավորման մեջ:

amenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն