Գնման գործընթացների շրջանակում սահմանվելու է պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողություն

24 հունիսի 2021 | | Цитата

Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ «Գնումների մասին» օրենքում կատարված լրացումների արդյունքում պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի հետ կապված կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման՝ օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգով պետք է սահմանվեն կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ սահմանվում են պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման գործընթացը կարգավորող պայմանները: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների նպատակն է հնարավորինս նվազեցնել պայմանագրերի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացի պատշաճ չիրականացման ռիսկերը:

Արդյունքում՝ գնման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ կապահովվի հանրային հսկողություն:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն