Հայաստանում բենզինի գներն ընթացիկ տարվա փետրվարին, հունվարի համեմատ, նվազել են 0,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 0,8 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Միաժամանակ ընթացիկ տարվա փետրվարին, 2012թ.-ի փետրվարի համեմատ, բենզինի գները բարձրացել են 7,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 6,5 տոկոսով:
Միաժամանակ բենզինն այս տարվա փետրվարին, 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ, էժանացել է 0,6 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 0,7 տոկոսով։
Ընդհանուր առմամբ ոչ պարենային ապրանքների գները փետրվարին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 5,5 տոկոսով, իսկ հունվարի համեմատ կրճատվել են 0,2 տոկոսով:
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться