«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

23 հունիսի 2021 | Նախագծեր | Цитата

Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը կհապատատասխանեցվի գործող օրենսդրությանը:

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«     » ________2021թ.          N____- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի. 

Հավելված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2003 թվականի N 113-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել`
1) ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ոստիկանության բժշկական հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 113-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

Սույն կարգով սահմանվում էոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը:
Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունը կարգավորվում է «Ոստիկանությանմասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներով ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով:
Ոստիկանության բժշկական հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու անկյունային դրոշմակնիք:
Ոստիկանությանբժշկական հաստատության կառուցվածքն ու հաստիքացուցակը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Ոստիկանության բժշկական հաստատության քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնների նշանակում և պաշտոններից ազատում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Ոստիկանությանբժշկական հաստատության գործունեության հիմնական ուղղություններն են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում ընդգրկված ոստիկանության բժշկական հաստատության բուժսպասարկման ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող մարմինների (ծառայողների) ամբուլատոր-պոլիկլինիկական բուժապահովումը.

2) ոստիկանության ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների, այդ թվում` նաև բուժկանխարգելիչ միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

3) ոստիկանությունում ծառայության ընդունվողների և ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն ու ոստիկանության ծառայողների առողջական վիճակին ներկայացվող պահանջներից ելնելով` վերջիններիս ծառայողական պիտանիության որոշումը.

4) ոստիկանության ծառայողների ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.

5) ոստիկանության ստորաբաժանումներում, ոստիկանության զորքերի զորամասերում հիգիենիկ հսկողության ապահովումը, հակահամաճարակային միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

6) քաղաքացիական բժշկական հիմնարկների հետ մշտական կապի և համագործակցության ապահովումը, սահմանված կարգով հետազոտության և բուժման նպատակով ոստիկանության ծառայողներին նշված հիմնարկներ ուղեգրման կազմակերպումը.

7) ոստիկանության բուժկանխարգելիչ հիմնարկների ընդհանուր ղեկավարումը և ենթակա ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության ապահովումը.

8) ոստիկանության ծառայողների հիվանդացության ցուցանիշների, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների արդյունքների ընդհանրացումը, ոստիկանության համակարգի բուժապահովման հիմնական խնդիրների վերլուծությունը և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների պլանավորումն ու իրականացումը.

9) քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումը:

Ոստիկանությանբժշկական հաստատության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 113-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ)

Սույն ցանկով սահմանվում է ոստիկանության բժշկական հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը:
Ոստիկանության բժշկական հաստատությունում անվճար բուժսպասարկման իրավունքից օգտվում են`
1) ոստիկանության ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,

 2) ոստիկանության զորքերի ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,

3) ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողները, այդ թվում` նաև ոստիկանությունում ծառայության ընդունվելու կապակցությամբ սահմանված կարգով փորձաշրջան կամ վերապատրաստում անցնողները,

4) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` սահմանված կարգով ոստիկանությունում ծառայությունից ազատված անձինք.

5) ոստիկանության քաղաքացիական ծառայողները,

6) Սույն ցանկի 2-րդ կետի 1)-ին, 2)-րդ, 3)-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց ընտանիքների անդամները, մասնավորապես՝

ա. 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը,

բ. ծնողները, ամուսինը,

գ. խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող՝ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե վերջիններս հաշմանդամ են ճանաչվել մչինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն 3-րդ աստիճանի սահմանափակում։

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած), կերակրողին կորցնելու կապակցությամբ նպաստ ստացող ոստիկանության ծառայողների ընտանիքների անդամները:

Ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանքրեակատարողական ծառայության ծառայողներն ու կենսաթոշակառուները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև դատախազները:»:
 Սույնորոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման 

Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» թիվ 113-Ն Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-243-Ն օրենքի 2-րդ հոդվածով, որի համաձայն՝ Ոստիկանությունն այլևս լիազորված չէ արտաբյուջետային միջոցներ ձևավորելու: Բացի այդ, ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 1444-Լ որոշմամբ ՀՀ ոստիկանության բժշկական հաստատության հոսպիտալը լուծարվել է, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հոսպիտալին վերաբերող կարգավորումները հանել որոշումից: Միաժամանակ, բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը վերանայման կարիք ուներ: 

Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նոր խմբագրությամբ է սահմանվում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը, այն համապատասխանեցնելով ներկիայիս օրենսդրությանը և տեղի ունեցած փոփոխություններին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվողների ցանկը կհապատատասխանեցվի գործող օրենսդրությանը:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն