Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

21 հունիսի 2021 | | Цитата

Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Լիզերգինաթթվի ածանցյալները համարվում են թմրամիջոցներ, հսկվում են մի շարք երկրներում, նաև ՌԴ-ում: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով նյութերի ընդգրկումը սույն կառավարության որոշման մեջ ընդգրկելը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանխարգելելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    »      2021 թվականի N  -Ն

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ  27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է`   

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՆԻՍԻ  27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
   «Կառավարության  2018 թվականի  հունիսի  27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի գրությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Լիզերգինաթթվի ածանցյալները համարվում են թմրամիջոցներ, հսկվում են մի շարք երկրներում, նաև ՌԴ-ում: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:

Կարգավորման նպատակը և բնույթը.
Առաջարկվող նյութերի  ընդգրկումը սույն կառավարության որոշման մեջ ընդգրկելը հնարավորություն կտա  Հայաստանի Հանրապետությունում կանխարգելելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:

Ակնկալվող արդյունքը
Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն