Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը

21 հունիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի մեկնարկի մասին:

Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ նշված ուղղություններով․
● «Տվյալագիտություն» (Data Science),
● «JavaScript ծրագրավորման լեզվի I մակարդակ (Beginner),
● «JavaScript ծրագրավորման լեզվի II մակարդակ (Intermediate),
● «SS վաճառքներ» (IT Sales),
● «Պրոդուկտի կառավարման (Product Management) II մակարդակ (Intermediate)»,
● «Նախագծերի կառավարում» (Project management),
● «UI/UX մասնագիտացման II մակարդակ»,
● «C#/․Net ծրագրավորման լեզվի II մակարդակ»,
● «Որակի ապահովման (Quality assurance) II մակարդակի դասընթաց (automation),
● «DevOps մասնագիտացման դասընթաց»,
● «Մեքենայական ուսուցման» (ML) II մակարդակ (Intermediate)
● «Կիբերանվտանգություն» (Cybersecurity),
● «Python ծրագրավորման լեզվի I մակարդակ» (Beginner),
● «Python ծրագրավորման լեզվի II մակարդակ» (Intermediate)

Մասնակիցները կհանձնեն ընդունելության և ավարտական քննություններ, որոնց արդյունքների հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով, պետության կողմից կֆինանսավորվի ուսման վարձը։

Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը:

Նշված մասնագիտություններով հայտերի ընդունման գործընթացը շուտով կմեկնարկի։ Այն հասանելի կլինի edu.hti.am կայքում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն