Հայաստան է այցելել Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը

Հայաստան է այցելել Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունըՄարտի 2-ին Հայաստանի Հանրապետություն այցելեց Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը:

Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստանում այցելեց բժշկական տարբեր հաստատություններ և դեղագործական կենտրոններ:

Հիշեցնենք, որ Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցության հիմքը դրվել է 2012թ. սեպտեմբերին, երբ Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Իրաքցի գործընկերների հետ համագործակցության եզրերն առավել հստակեցվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անցած տարվա նոյեմբերին Իրաքի Հանրապետություն կատարած այցի ընթացքում։ Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում առողջապահության ոլորտում կարևորվել է կադրերի պատրաստմանը և բուժհաստատությունների միջև կապերի հաստատմանն ուղված փոխգործակցությունը: Քննարկվել են դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը, ինչպես նաև Իրաքից Հայաստան բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցերը:

Մարտի 2-7-ը Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությած պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ կհստակեցնի հետագա համագործակցության բոլոր հնարավորությունները:

Աղբյուրը՝ www.moh.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն