«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

16 հունիսի 2021 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կողմից մի շարք նոր տեխնիկական կանոնակարգերի ընդունմամբ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ են մտել, սակայն մյուս մասը՝ ընդունված են, բայց մոտակա ժամանակահատվածում են ուժի մեջ մտնելու։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ               N -  Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.

«13. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 98 որոշմամբ հաստատված «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական տեխնիկական կանոնակարգ».

2) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով.

«16. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 150 որոշմամբ հաստատված «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ

17․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի մարտի 3-ի N 19 որոշմամբ հաստատված «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 041/2011) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ

18․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 114 որոշմամբ հաստատված «Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».

3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով.

«17. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 23-ի N 40 որոշմամբ հաստատված «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ԵՏՄ ՏԿ 043/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 045/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
19․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ

20․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 121 որոշմամբ հաստատված «Հեղուկ և գազային ածխաջրածինների փոխադրման համար միջքաղաքային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ»։

Որոշումը լրացնել նոր 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«5․Սույն որոշման՝

1) N 1 հավելվածի 13-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից․

2) N 2 հավելվածի`

ա․ 16-րդ և 17-րդ կետերն ուժի մեջ է մտնում 2021 թվականի  հունիսի 2-ից․

բ․ 18-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից․

3) N 3 հավելվածի՝ 

ա․ 19-րդ կետն ուժի մեջ է մտնում  2022 թվականի հունվարի 1-ից․

բ․ 20-րդ կետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։»։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կողմից մի շարք նոր տեխնիկական կանոնակարգերի ընդունմամբ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ են մտել, սակայն մյուս մասը՝ ընդունված են, բայց մոտակա ժամանակահատվածում են ուժի մեջ մտնելու։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Եվրասիական տնտեսական միության կողմից ներկայումս արդեն ընդունված են թվով 49 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 41 տեխնիկական կանոնակարգ՝ համաձայն «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 55-րդ կետի 5-րդ մասի պահանջի արդեն ներառված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշմամբ հաստատված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների ցանկերում։ Քանի որ ԵԱՏՄ կողմից ընդունվել են նաև 8 նոր տեխնիկական կանոնակարգ, որոնց նկատմամբ ևս անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել, ուստի կատարվել են սույն լրացումները՝ նախատեսելով 1 տեխնիկական կանոնակարգ հավելված N1-ում, 3 տեխնիկական կանոնակարգ հավելված N2-ում և 4 տեխնիկական կանոնակարգ հավելված N3-ում։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության պարտավորությունների կատարում։

Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման ընդունման նպատակը ԵԱՏՄ կողմից նոր ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ-ում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերահսկողության ապահովումն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի նաև նոր ընդունված ութ տեխնիկական կանոնակարգերի համար ԵԱՏՄ պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսեր չի նախատեսվում

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն