ՑԱՆԿԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է WWW.PETEKAMUTNER.AM ԿԱՅՔՈՒՄ
Հարկ վճարողների իրազեկման նպատակով ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2020 թվականի արդյունքներով 1 մլն դրամ և ավելի հարկային պարտավորության աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների տվյալները: Որպես ապառքի աճ՝ դիտարկվել է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի և հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ապառքի դրական տարբերությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված են մինչև հուլիսի 1-ը հրապարակման ենթակա հարկ վճարողների ցանկերը: Իսկ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշմամբ սահմանված են հրապարակվող ցանկերի ձևաչափերը և տվյալների ստացման մեթոդաբանությունը, համաձայն որի հրապարակման ենթակա են հաշվետու տարում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ապառքի 1 մլն դրամ և ավելի աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների վերաբերյալ տվյալները:
Հարկային տարվա արդյունքներով ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться