Երևանում բացվել է Caucasus Travel Show միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

Երևանում բացվել է Caucasus Travel Show միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսըՄարտի 1-ին Երևանում մեկնարկեց 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS): Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը' ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը:
Զբոսաշրջության ոլորտը գերակա է համարվում Հայաստանում, ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը միջոցառման բացման խոսքում: Այս ոլորտում աճ է գրանցվում: Նա նշեց, որ ներգնա զբոսաշրջության ոլորտում Հայաստանում 2012թ. 11,3 տոկոս աճ է արձանագրվել կամ 85 հազար զբոսաշրջիկ ավելի 2011 թվականի համեմատ՝ հասնելով 843 330 հազար մարդու: Աճի նման տեմպերի դեպքում Հայաստանը հուսով է, որ առաջիկա երկու տարում այդ ցուցանիշը կհատի 1 միլիոնի սահմանագիծը: 2012թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում եվրոպական երկրներից էին, մասնավորապես, Գերմանիայից ու Ֆրանսիայից, ակտիվացել են նաև հոսքերն Իսպանիայից: Եվրոպայից հետո Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակով հաջորդում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան ու Իրանը:
Անդրադառնալով տարածաշրջանային ցուցահանդեսի անցկացմանը Հայաստանում՝ Արա Պետրոսյանը հույս հայտնեց, որ մարտի 1-ը կարող է խորհրդանշական օր դառնալ զբոսաշրջային ցուցահանդեսների անցկացման համար: Փոխնախարարը նաև ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այս տարի ընդլայնվել է Caucasus Travel Show-ի մասնակիցների աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը, շատ են մասնակիցները ՀՀ մարզերից ու ԼՂՀ-ից: «Դա նշանակում է, որ զբոսաշրջության ոլորտը Հայաստանում զարգացման անդառնալի ուղու վրա է»,-ասել է Արա Պետրոսյանը:
1999 թվականից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման և գործնական կապերի հաստատման հարթակ:
Մասնակցում են նաև զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ: Մարտի 1-ից 2-ը ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական կապեր հաստատելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական և միջազգային ընկերությունների հետ: Այս տարի ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ զբոսաշրջային կրթություն տրամադրող հայաստանյան կրթական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների համար, ինչպես նաև միջազգային զբոսաշրջիկների ճանաչողական շրջայց:
Ցուցահանդեսը կազմակերպել են Ճամփորդական գործակալների հայկական միությունը և Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայկական մասնաճյուղը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո:

Աղբյուրը՝ panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն