ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հունիսի 8-ին մասնակցել է SAP Startup Factory-ի հիմնադրման միջոցառմանը, որն իրականություն է դարձել գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) համագործակցության արդյունքում։
Հայաստանում SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դառնում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության կողմից, իսկ իրականացումն ապահովում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ):
SAP Startup Factory-ի հիմնադրումն ազդարարող միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:
BANA-ի կողմից SAP Startup Factory-ն իր գործունեությունը կսկսի կայացած ստարտափերի աքսելերացիայի առաջին փուլի իրականացմամբ՝ ներգրավելով մինչև 10 ստարտափ: Զուգահեռաբար, կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, ինչպիսին են՝ ուսումնական ճամբարները, ինկուբատորների ստեղծումը՝ նպատակ հետապնդելով հզորացնել կայացման փուլում գտնվող ստարտափերը՝ աքսելերացիոն ծրագրերի համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ողջունելով և շարունակական հաջողություններ մաղթելով ներկաներին՝ նշել է, որ Հայաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի մեկնարկը նպաստելու է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժի բացահայտմանը:
«SAP-ը կարևոր է որպես ինկուբացիոն ծրագիր և որպես հնարավորություն, որը մեր ստարտափներին կուղղորդի SAP գնումների մոդուլում, որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորությունը: Կարծում եմ, սա կարևորագույն քայլերից է, որը Հայաստանը կարող է դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն»,-նշել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
«Հայաստանում ստարտափ էկոհամակարգերը կարող են դառնալ տնտեսական աճի, լավ աշխատատեղերի ստեղծման և թվային վերափոխման շարժիչ ուժը։ EU4Business ծրագրի շահառու BANA-ի կողմից Հայաստանում SAP Startup Factory-ի մեկնարկը նպաստում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժի բացահայտմանը, ինչպես նաև կարևոր քայլ է՝ երկիրը գլոբալ տեխնոլոգիական հզոր հանգույց դարձնելու հավակնության ուղղությամբ», - նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հայաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի հիմնադրումը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն՝ նախագիծը հասանելի դարձնելով տարածաշրջանի ստարտափերի համար:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться