«ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

10 հունիսի 2021 | Նախագծեր | Цитата

Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և վերաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՙ       ՚ ----------- 2021 թվականի N       -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական ու ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 2-րդ կետի 8-րդ ենթակետում «ծնողը» բառից հետո լրացնել «, զինծառայողի և (կամ) նրա ամուսնու քույրը և (կամ) եղբայրը» կետադրական նշանը և բառերը.

2) 7-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն կառուցելու» բառերը, իսկ «ձեռքբերման» բառից հետո լրացնել «կամ բնակելի տան կառուցման» բառերը.

բ. 2-րդ և 6-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «ձեռք բերելու» բառերից հետո լրացնել «կամ բնակելի տուն կառուցելու» բառերը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի

  N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակն ընդլայնելու, ինչպես նաև որոշման մեջ տեղ գտած թերկարգավորումը վերացնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրի պայմանների համաձայն զինծառայողի ընտնաիքի անդամ և համավարկառու են հանդիսանում զինծառայողի ամուսինը, զավակը և ծնողը: Ծրագրի գործողության ընթացքում բազմաթիվ զինծառայողներ հարց են բարձրացրել այդ շրջանակում զինծառայողի և նրա ամուսնու եղբորն ու քրոջը ներառելու վերաբերյալ: Բացի այդ, որոշմամբ սահմանված ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրությունում տեխնիկական վրիպակի արդյունքում դուրս են մնացել զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման (ոչ կառուցապատողի միջոցով ձեռքբերման) դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և  վերաֆինանսավորման կարգավորման հարցերը, ինչը հնարավորություն չի տալիս զինծառայողներին՝ իրացնել օրենքով և որոշմամբ սահմանված համապատասխան իրավունքը: Վերը նշված խնդիրներն աշխատանքային կարգով քննարկվել են նաև ՀՀ կենտրոնական բանկի և համագործակցող ու վերաֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ձեռք է բերվել համաձայնություն՝ դրանց լուծման վերաբերյալ:

Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և  վերաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն