Առաջին ընթերցմամբ հունիսի 3-ին խորհրդարանում քննարկված ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները, օգնել մարդկանց երեխա ունենալու հարցում, կանխարգելել անպտուղ միայնակ անձանց սոցիալական մեկուսացումն ու բարելավել ժողովրդագրական իրավիճակը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախագիծը երկար ժամանակ քննարկվել է տարբեր շահագրգիռ կազմակերպություններում, հաշվի է առնվել միջազգային փորձը:
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ նախագիծը աշխատանքային կարգով քննարկվել է հանձաժողովում: Նա առաջարկեց օրինագծում առկա «հայկական ծագում» եզրույթը փոխարինել «ազգությամբ հայ» եզրույթով, ինչն Անահիտ Ավանեսյանն ընդունեց:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться