ՊԵԿ-ն իր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ

03 հունիսի 2021 | | Цитата

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա համավարակով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ստեղծվել են հաշվետվական ձևեր, ոչ միայն կոմիտեի, այլև պարետատան ու այլ գերատեսչությունների համար։

2020թ․ սկզբից մինչ օրս ՊԵԿ-ը մեծածավալ աշխատանքներ է իրականացրել նաև այլ գերատեսչություններին աջակցելու գործում։  Կոմիտեի կողմից տրվել են թե՛ տեխնիկական ռեսուրսներ, թե՛ մասնագիտական աջակցություն։

Կառավարության կողմից սահմանված աջակցությունների միջոցառումների շրջանակում ևս կոմիտեն լուրջ մասնակցություն է ունեցել։ Համակարգվել է պետական այլ կառույցների կողմից ստացված տեղեկատվությունը՝ միջոցառման իրական շահառուների նույնականացման համար։ Իսկ աջակցության այն ծրագրերը, որոնց պատասխանատուն ՊԵԿ-ն է, ամբողջությամբ իրականացվել են էլեկտրոնային եղանակով։

Ծրագրային ապահովում է իրականացվել նաև հարկային օրենսգրքի փոփոխությունների և շահութահարկի կանխավճարների մեխանիզմի փոփոխության դեպքում։ Արդյունքում՝ թեթևացել է տնտեսվարողների հարկային բեռը, իսկ կանխավճարի մեխանիզմը պարզեցվել է։

Առաջիկայում կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանդես կգա նոր լուոծումներով։

Պետական եկամուտների կոմիտեն բոլոր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ։ Թվայնացման նոր գործիքակազմը հնարավորության կտա կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արդիական ու արդյունավետ՝ հեշտացնելով հարկ վճարողների գործը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն