Կառավարությունը «Թեղուտ»-ին հարկային արտոնություններ է տրամադրում, իսկ ակտիվիստները շարունակում են բողոքել

Կառավարությունը «Թեղուտ»-ին հարկային արտոնություններ է տրամադրում, իսկ ակտիվիստները շարունակում են բողոքելԵրեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Թեղուտ» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013թ. մարտի 1-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել մինչեւ 2016թ. մարտի 1-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ներկայացնելով հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ծրագրի իրագործման համար ներդրումների ծավալը գնահատվում է մոտ $338,6 մլն, որից մոտ $132 մլն կկազմի ֆաբրիկայի կառուցման եւ սարքավորումների ձեռքբերման ծախսերը:

«Սարքավորումների ներմուծումն արդեն ընթացքի մեջ է: Այս ծրագրի իրականացումը կստեղծի լրացուցիչ 1 000 աշխատատեղ», - ասել է նախարարը:

Նիստի ընթացքում կառավարության շենքի դիմաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին անցկացնում՝ ձեռքերում պահելով մաքուր սպիտակ պաստառներ:

Լրագրողների հետ զրույցում ակտիվիստ Ապրես Զոհրաբյանն ասել է, որ դեռ 2012թ. դեկտեմբերի 21-ին նախաձեռնությունը նամակ էր ուղարկել կառավարություն եւ Հատուկ քննչական ծառայություն՝ հիմնավորելով, որ Թեղուտի հանքավայրի ներկա շահագործումը տեղի է ունենում օրենքի խախտումներով, սակայն մինչ օր որեւէ պատասխան չեն ստացել:

«Նոր նախագիծը փորձագիտական քննություն չի անցել: Մինչեւ հարկային արտոնություններ տրամադրելը, անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք այդ ընկերությունը հանքը շահագործում է օրենքի պահանջներին համապատասխան», - ասել է նա:

Խոսելով բողոքի խորհրդի՝ մաքուր սպիտակ պաստառների մասին, ակտիվիստներից մեկն ասել է. «Ի՞նչ է թողնում մեր երկրի ղեկավարությունը մեր սերունդներին՝ ոչինչ, դատարկություն»:

Աղբյուրը` mediamax.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ներդրումներ
• Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում• Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը• Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» վերաբերյալ ներդրումային առաջարկները. նախարար• Հայկական կարմիր խաչի ընկերությունը մեկ տարում 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում• Հայաստան-Իտալիա գործարար համաժողով Հռոմում• Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն