Քննարկում՝ նվիրված Հայաստանում օրգանական գյուղատնտեսության օրենսդրությունում առաջարկվող փոփոխություններին

26 մայիսի 2021 | | Цитата

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ակտիվ նախագահության ներքո և «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցացիա ՀԿ- ի՝ հանձինս նախագահ Լուսինե Նալբանդյանի անսպառ ու անձնվեր նախաձեռնության շնորհիվ, մայիսի 24-ին Ավստրիական զարգացման գործակալության կողմից կազմակերպվել է Ազգային աշխատանքային խմբի հանդիպում, որը նվիրված էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության օրենսդրությունում առաջարկվող բարեփոխումներին։

Հանդիպմանը ներկա էին ոլորտին ամենանվիրված բազմաշահակից խմբերից շատերը՝ Էկոնոմիկայի նախարարության փորձագետները, «Օրգանական Հայաստան» գյուղատնտեսական ասոցացիա ՀԿ-ի ղեկավար և ակտիվ անդամները, ՀՀ վարչապետի գրասենյակի, Եվրոպական միության պատվիրակության, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գործատուների հանրապետական միության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Հայաստանի գյուղատնտեսական Դաշինքի՝ CARD, SHEN, UMCOR և ICARE Հայաստան, ինչպես նաև Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի և EU-GAIA ծրագրի ներկայացուցիչները, Ամերիկայի առևտրի պալատի ղեկավար անձնակազմը, Ագրարային համալսարանի ռեկտորը, Հալեպ խանութի ղեկավարությունը, և իհարկե օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող սրտացավ ֆերմերներն ու վերամշակողները։

Հանդիպման ընթացքում Լուսինե Նալբանդյանը քննարկմանը ներկայացրել է օրգանական գյուղատնտեսության իրավական դաշտի և այն բարեփոխելու վերաբերյալ հավաքագրված նկատառումներն ու առաջարկությունները, որոնք նախկինում մշակվել էին «IFOAM» միջազգային օրգանական կազմակերպության կողմից:

Օրգանական գյուղատնտեսության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնց ուղղակիորեն առնչվում են տարբեր գերատեսչություններ: Խնդիրները հիմնականում կապված են մակնշումների, օրգանական գյուղատնտեսության դաշտը կարգավորող համապատասխան իրավասու մարմնի նշանակման, լիազորությունների հստակեցման և որոշման, համապատասխանության գնահատման ընթացակարգի, սերտիֆիկացման մարմինների գործունեության, ազգային ստանդարտի, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտում միջազգային կանոնակարգերի ներդաշնակեցման և հարակից այլ հարցերի հետ:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ազգային աշխատանքային խմբի հետ ծավալուն քննարկում է իրականացվել և որոշվել է զարկ տալ որոշ առաջարկությունների իրականացմանը, այդ թվում՝ պետական ծրագրերի օժանդակությամբ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն