Երևանի ավագանին հաստատեց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի սովորական բաժնետոմսերի տեղաբաշխումը

25 մայիսի 2021 | | Цитата

Երևան քաղաքի ավագանին հաստատեց «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 788 մլն 198 հազար դրամով ավելացնելու նպատակով 788 հազար 198 հատ սովորական բաժնետոմսի տեղաբաշխման արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, զեկուցողը` Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ կանոնադրական կապիտալը սահմանել է 1 մլրդ 938 մլն 570 հազար դրամ, որը կազմում է 1 մլն 938 հազար 570 հատ 1000 դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմս:

«Երևանի բյուջեից «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահանջներով՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները հաստատում է Երևանի ավագանին։ Երևանի բյուջեից 2020-2021թթ. «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին հատկացվել է 788.198,0 հազ. դրամ՝ որպես կանոնադրական կապիտալի ներդրում»,- նշեց Ներսիսյանը:

Որոշումն ընդունվեց 32 «կողմ» ձայներով:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն