Հայաստան. աշխատավարձերն աճում են, սակայն բնակիչների փոխարեն «հարստանում» է բյուջեն

Հայաստան. աշխատավարձերն աճում են, սակայն բնակիչների փոխարեն «հարստանում» է բյուջենՀայաստնում միջին անվանական աշխատավարձը, պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, ընթացիկ տարվա հունվարին կազմել է 140 015 դրամ: Անցած տարվա հունվարին այդ ցուցանիշը 113052 դրամ էր, այսինքն, աճը կազմում է 23,9%:

Սակայն նման աճով առանձնապես ուրախանալ պետք չէ: Խնդիրն այն է, որ նոր տարվա սկզբից միջին անվանական աշխատավարձի մեջ ներառվել են նաեւ գործատուների կողմից իրականացվող սոցիալական ապահովության պարտադիր վճարները: Այնպես որ իրականում միջին աշխատվարձն աճել է ընդամենը 4,5%-ով:

Այդ 140 հազ. դրամից միջին վիճակագրական աշխատողին մնում է 105,5 հազ. դրամ, այսպիսով, մոտ 24,6% –ը գանձվում է որպես միասնական եկամտային հարկ:

Հակառակ հաշվարկի մեթոդով ստացվում է, որ 105,5 հազ. դրամը, նախկին պահումների տարբերակով, համարժեք էր 118,2 հազ. դրամի: Շարունակելով հաշվարկները, ստացվում է, որ նախկինում նշված աշխատվարձից սոցիալական վճարի պահումները կազմում էին 3,5 հազ., իսկ եկամտահարկինը' 9,1 հազ. դրամ:

Դժվար չի նկատել, որ միեւնույն աշխատավարձի դեպքում ընդհանուր պահումները 32,6 հազար դրամից հասել են 34,5 հազարի: Այնպես որ այդ «բարեփոխումների» արդյունքում պետբյուջեն որոշ չափով հարստանում է...

Վարձու աշխատողների ողջ կոնտինգենտից պետբյուջեի «շահույթը» տարեկան ընդհանուր առմամբ կկազմի մոտ 9 մլրդ դրամ: Հաշվի առնելով նաեւ տարվա ընթացքում միջին աշխատվարձի հետեւողական աճը, այդ ցուցանիշն ավելի բարձր կլինի:

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն