Համագործակցության հուշագիր՝ ԱՍՀՆ և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև

25 մայիսի 2021 | | Цитата

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության միջև այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շահառու հանդիսացող զինծառայողների մասնագիտական կողմնորոշման և ներառման ծառայությունների կազմակերպման հարցում։

Այսպիսով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առնում «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն» մասնաճյուղի կողմից կազմակերպել և անցկացնել շահառուների հետ աշխատող մասնագետների վերապատրաստման դասընթացներ, մեթոդական աջակցություն և խորհրդատվություն:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ն պարտավորվում է համապատասխան որակավորմամբ մասնագետների թեկնածություն ներկայացնել՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար։

Հուշագրի կնքումը նպատակ ունի աջակցել զինծառայողների սոցիալական ներառմանը, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության ապահովմանը։ 

mlsa.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն