• Armenianeconomy.com

Մանկական, հոգեբուժական և ակնաբանական փորձաքննություն անցնելու համար այսուհետ դիմել ՄՍԾ

24 մայիսի 2021 | Հայտարարություններ | Цитата

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մանկական, հոգեբուժական և ակնաբանական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներն այսուհետ չեն գործելու: 

Փորձաքննություն անցնելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոններ։

Դիմումներն ընդունվում են և՛ թղթային, և՛  էլեկտրոնային տարբերակով:

Էլեկտրոնային դիմումը լրացնելուց հետո անհրաժեշտ է այն տպել, ստորագրել, ցանկացած թվային տեխնիկական միջոցով նկարել (անհրաժեշտ է նկարել նաև դիմումին կցվող բոլոր փաստաթղթերը) և ուղարկել՝ info@socservice.am էլեկտրոնային հասցեին: 

Թղթային դիմումի դեպքում այն պետք է լրացնել, ստորագրել, կցել անհրաժեշտ բոլոր փաստաթղթղերը և ամբողջական փաթեթը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժնի սպասարկման տարածքներ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն