Բանկերը 2.5 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը

19 մայիսի 2021 | | Цитата

Ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված աձանց, նրանց հարազատների, նաև հաշմանդամություն ստացած անձանց վարկերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

«Առանց կառավարությունից որևէ օժանդակություն ակնկալելու՝ ՀՀ ֆինանսական համակարգը մոտ 2.5 մլրդ դրամի վարկ է ներել զոհվածներին, զոհվածների կամ անհետ կորած համարվողների ընտանիքների անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց»,-ասաց Գալստյանը:

ՀՀ ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով` այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք ներում են պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, ազատվում են որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելու վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պարտադրվել:  

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն