Հայկ Չոբանյան․ «Այստեղ ենք՝ մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու, ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար»

17 մայիսի 2021 | | Цитата

Մայիսի 15-16-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» ֆորումը՝ կազմակերպված Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։

Ֆորումի նպատակն էր առաջատար տեխնոլոգիաների ոլորտի փորձի և ներուժի միջոցով ուղիներ նախանշել COVID-19-ի և պատերազմի պատճառով Հայաստանում առաջացած ճգնաժամի հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Երկօրյա ֆորումին մասնակցել են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ 

Բացման արարողությանը ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն ու գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը ողջունել են ներկաներին ու հույս հայտնել, որ նման ձևաչափի հանդիպումները կխթանեն միջոլորտային համագործակցությանը։

«Հատկանշական է, որ նախորդ տարիների քննարկումների արդյունքում ծնվել են բազմաթիվ կարևորագույն գաղափարներ, որոնք վերածվել են հաջողված նախագծերի։ Մենք մի սեղանի շուրջ ենք, և մեր նպատակները մեկն են. բոլորս մեր հնարավորությունների շրջանակներում պետք է պայքարենք այդ նպատակներն իրականություն դարձնելու համար: Այստեղ ենք՝ մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու, ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար: Նմանատիպ հարթակներն ամենաարդյունավետն են մեր առջև կանգնած խնդիրները ձևակերպելու և դրանց լուծումները գտնելու համար,  որպեսզի խնդիրները քննարկենք ոչ թե մեր ստորաբաժանումների, այլ՝ ոլորտի իրական գործիչների ու իրականացնողների հետ։ Նման միջոցառումների արդյունքը պետք է լինի գործողությունների ծրագիր, նոր առաջարկություններ, որոնք մեր սեղանին պետք է լինեն որպես ռազմավարական փաստաթղթեր»,- ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։

«Գաղտնիք չէ, որ կրթությունն ու տնտեսությունն այժմ իրարից անկախ են զարգանում, ուստի պետք է այնպես անենք, որ դրանք համահունչ լինեն ու ծառայեն պետության առաջ ծառացող մարտահրավերների հաղթահարմանը։ Մենք նոր տնտեսական քաղաքականություն ենք մշակել, ու այն շուտով կներկայացվի լայն քննարկման, ու դրանում առանձնահատուկ դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման միակ ճանապարհ», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ 

Քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանում գիտահետազոտական ներուժի վերականգնման հնարավորությունները, արդյունաբերության և գիտահետազոտական ոլորտի զարգացմանը նպաստող էլեկտրոնային կառավարման համակարգերի և պետական անվտանգության ստանդարտների մշակումը, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների ապահովումը, գիտահետազոտական ոլորտի համար անհրաժեշտ կադրերի նվազագույն քանակի ապահովումը։ 

Հայկ Չոբանյան․ «Այստեղ ենք՝ մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու, ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար»
 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն