Կառավարությունը ստիպված է 42.5 հազար եվրո վճարել՝ Եվրադատարանում Հայաստանի 4 քաղաքացիների հայցերով

28 փետրվարի 2013 | | Цитата

Կառավարությունը ստիպված է 42.5 հազար եվրո վճարել՝ Եվրադատարանում Հայաստանի 4 քաղաքացիների հայցերովՀայաստանի Հանրապետության կառավարությունը ստիպված է 42.5 հազար եվրո վճարել՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի 4 քաղաքացիների հայցերի մասով:

Այդ հայցերն են.

- «Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3627/06 գանգատով կայացված վճռով' 2,500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ' որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,

- «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3946/05 գանգատով կայացված վճռով՝ 3,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ' որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,

- «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 22491/08 գանգատով կայացված վճռով՝ 6,055 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ' որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում եւ 55 եվրոյին համարժեք ՀՀ դրամ' որպես դատական ծախսերի փոխհատուցում,

- «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 40094/05 գանգատով կայացված վճռով՝ 31,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 25,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ' որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ' որպես դատական ծախսերի փոխհատուցում:

ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ին որոշում կայացրեց գումարները տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստիպված է 42.5 հազար եվրո վճարել՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի 4 քաղաքացիների հայցերի մասով:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն