ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցրեց Աշխատանքային օրենսգրքում, որոնցով նպատակային արձակուրդում գտնվող աշխատակիցների աշխատատեղերի պահպանելու մասին գործատուների նկատմամբ պարտադիր պահանջ է նախատեսվում։
Ըստ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Կարինե Աճեմյանի' փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի միջազգային պարտավորություններով, ինչպես նաև բազմաթիվ բողոքներով, հիմնականում կանանց կողմից, ովքեր հեռացվել են աշխատանքից ֆիզարձակուրդի ժամանակ։
«Փոփոխությունները նախատեսում են, որ նպատակային արձակուրդի ժամանակ աշխատակիցը կարող է հեռացվել միայն կազմակերպության լուծարման դեպքում»,– ասաց նա' ներկայացնելով օրինագիծը։
Աշխատանքային Օրենսգրքի համաձայն' նպատակային է համարվում հղիության և ծննդաբերության արձակուրդը, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդը, ուսումնական արձակուրդը, պետական կամ հասարակական պարտականությունների իրականացման համար հատկացված արձակուրդը, ինչպես նաև չվճարվող արձակուրդը։
Աղբյուրը՝ arka.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться