Նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին N305-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) N1 հավելվածի 6-րդ կետում երկու տարվա ընթացքում բառերը փոխարինել մինչև 2022 թվականի դեկտեմբեր 30-ը բառերով.
2) N3 հավելվածի 96.2-րդ կետում երրորդ սյունակից հանել Վարդանյան Գառնիկ Արամայիսի, իսկ չորրորդ սյունակից՝ 003252723, տրված 20.05.2015թ., 057-ի կողմից բառերը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում
1. Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Նախագիծ) մեջ փոփոխություններ կատարելը պայմանավորված է նվիրատվությամբ տրամադրվող՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանի ընտանիքի անդամի՝ քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանի մահվան պատճառով ընտանիքի մյուս անդամների հետ բնակելի տարածքի նվիրատվության վերաբերյալ պայմանագրի կնքման անհնարինությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ նախատեսվել էր նվիրատվությամբ տրամադրել բնակելի տարածքներ, այդ թվում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ.Խորենացի 101/1 հասցեի 210 բնակարանը:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին N128-Ն որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) շրջանառելիս ներկայացված են եղել ընտանիքի անդամների թվով 5 բնակիչների տվյալները, սակայն մինչ Որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելը՝ քաղաքացի Գառնիկ Արամայիսի Վարդանյանը 2019 թվականի փետրվարի 21-ին մահացել է:
Որոշումը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո ՀՀ Արմավիրի մարզպետարանը բնակելի տարածքի բնակիչների հետ սահմանված ժամկետում պետք է կնքեր նվիրատության պայմանագիր, ինչն անհնարին է՝ ընտանիքի անդամի մահվան պատճառով: Վերոնշյալի վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տեղեկացրել է նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանը 01.04.2021թ. թիվ 01 /13/01983-2021 գրությամբ:
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ, որպես նվիրատվության պայմանագրերի կնքման համար սահմանվել էր երկու տարի ժամկետը՝ մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը, իսկ բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը (այդ թվում Նախագծով փոփոխության ներկայացվող բնակելի տարածքի) դեռևս չի ավարտվել, ինչը պայմանավորված էր նաև ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N305-Ն որոշման մեջ 2020 և 2021 թվականներին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2 որոշումների ընդունումը՝ նվիրատվության ներկայացնելով ևս 83 բնակելի տարածքներ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կոմիտեն նախապատրաստել է վերոնշյալ նախագիծը:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումը։
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ-ի Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Բնակչության բնակարանային խնդիրների լուծումը:
7. Այլ տեղեկություններ
----------------------
8. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
9. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
1. Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
-----------
3. Այլ տեղեկություններ
----------
10. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին
- Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
----------
2. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և /կամ քննարկումներին
--------
3. Այլ տեղեկություններ
e-draft.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться