Մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի հայտագրումը

Հայաստանի ձեռներեցների համար մեկնարկել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2021» մրցույթի հայտագրումը։ 

EWC միջազգային մրցույթը լայն հնարավորություններ է առաջարկում ձեռներեցներին՝ զարգացնելու իրենց գաղափարները, օգտվելու մրցույթի շրջանակում առաջարկվող մի շարք հնարավորություններից, միջազգային հարթակում ներկայացնելու իրենց ստարտափ գաղափարը։

Մրցույթի կազմակերպիչները հայտատուներին կաջակցեն գաղափարի  յուրաքանչյուր փուլում՝ գաղափարի փուլ (idea-stage), վաղ փուլ (early-stage), աճի փուլ (growth-stage)՝ տրամադրելով գործիքներ և ռեսուրսներ իրենց ստարտափը զարգացնելու համար:

EWC  2021-ի միջազգային եզրափակիչի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև նախատեսվում է լրացուցիչ  ներդրումային հնարավորություններ և 750,000 ԱՄՆ դոլարին համարժեք ոչ դրամական օգնություն։

Մրցույթի EWC Accelerates բաղադրիչը ձեռներեցներին օգնելու վիրտուալ ուսուցման և մենթորական ծրագիր է։ Այն հնարավորություն է տալիս մասնակիցներին կատարելագործել իրենց հմտությունները, մեծացնել մրցույթի ազգային փուլում հաղթելու և միջազգային եզրափակիչում հայտնվելու հավանականությունը:

EWC առցանց հարթակում գրանցման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին մրցույթի գործընկերների կողմից (Google Cloud, Hubspot, Stripe և այլն) տրամադրվում են ավելի քան 25,000 ԱՄՆ դոլարին համարժեք լրացուցիչ ծառայություններ։  

Ձեռներեցության աշխարհի գավաթ մրցույթի հայտերը բաց կլինեն մինչև հունիսի 6-ը։ 

Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով՝  https://platform.entrepreneurshipworldcup.com/.../EWC+SignUp։ 

Ազգային եզրափակիչը տեղի կունենա 2021 թվականի հուլիս ամսին։ 

Ամբողջ աշխարհից լավագույն 100 ստարափները կուղևորվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ՝ մասնակցելու EWC Accelerates ծրագրին և մրցելու արդեն EWC գլոբալ եզրափակիչում։  

«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021» մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը։ Մրցույթի համակազմակերպիչն է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն