Լատվիան և Հայաստանը գործնական կապերի ընդլայնման ներուժ ունեն, Բերզինշ

Լատվիան և Հայաստանը գործնական կապերի ընդլայնման ներուժ ունեն, Բերզինշ

Հայաստանի և Լատվիայի միջև իրական ներուժ կա գործնական հարաբերությունների ընդլայնման և բիզնեսի զարգացման համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը։

«Դրան, մասնավորապես, նպաստում է մշակված պայմանագրային բազան, այդ թվում ներդրումների պաշտպանության ուղղությամբ»,– ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ երկու երկրների ղեկավարությունների պաշտոնական հանդիպումների ընթացքում կողմերը բազմիցս ընդգծել են առևտրաշրջանառության, ներդրումների աճի և բիզնես կապերի ընդլայնման ավելացման անհրաժեշտությունը։

Սակայն, ինչպես ասել է պետության ղեկավարը, Հայաստանի և Լատվիայի միջև կապերը կխորանան միայն այն ժամանակ, երբ դրանք փոխշահավետ կդառնան։

«Բոլոր երկրների հետ փոխշահավետ, պրագմատիկ հարաբերություններն ընկած են մեր քաղաքականության հիմքում»,– ասել է նա։

Բերզինշն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ ոչինչ չի խանգարում տնտեսական ոլորտում Հայաստանի և Լատվիայի համագործակցությանը' նույնիսկ «չնայած մեր երկրների հեռավորությանը»։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն' Հայաստանի և Լատվիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2011թ.–ին կազմել է 1337,8 մլն դրամ կամ 3599,5 հազար դոլար։ Միաժամանակ Լատվիա Հայաստանի արտահանումը 2011թ.–ին կազմել է 408,4 մլն դրամ կամ 1099,6 հազար դոլար (379,7 տոննա), իսկ ներմուծումը' 929,4 մլն դրամ կամ 2499,9 հազար դոլար (731,2 տոննա)։

Աղբյուրը՝ newsarmenia.ru


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն