ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր

«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի շրջանակներում ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքակազմով աջակցություն կտրամադրվի ԵԱՏՄ անդամ պետությունների  (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) ձեռնարկատիրական նախագծերին, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի:

Հայտերը և  համատեղ նախագծերը Մրցույթի կազմկոմիտեի կողմից  ընդունվում են յուրաքանչյուր տարի՝ գարնանային (մարտի 1-ից մայիսի 30-ը) և աշնանային (սեպտեմբերի 1-ից  հոկտեմբերի 30-ը) ընտրափուլերի ընթացքում։ 

Մրցույթի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությունների համար մեկ վայրում և մեկ հարթակում ստեղծել զարգացման առավելագույն հնարավորություններ, բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ։ 

«Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի կազմակերպիչներն են Եվրասիական զարգացման բանկը (www.eabr.org), Ռուսաստանի արտահանման կենտրոնը (www.exportcenter.ru), «Տարածաշրջաններ-կայուն զարգացում» մրցույթի կազմկոմիտեն (www.infra-konkurs.ru)։

Մրցույթի մասին առավել մանրամասն՝ նախագծերի և դրանց հայտատուներին ներկայացվող պահանջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ներկայացված է  «Ինտեգրացիա» Եվրասիական մրցույթի պաշտոնական կայքում հետևյալ հղումով`  www.invest-eaeunion.org:

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն