ԱԺ-ն ընդունեց ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը

10 մայիսի 2021 | | Цитата

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ցեմենտի և կլինկերի ներմուծման համար սահմանվում են պետական տուրքի չափեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներ:

Նախագծով առաջարկվում է 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փոփոխություններ կանեն և կներկայացնեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկած տարբերակը, այսինքն` կգործի տուրքի մոտավորապես այն չափը, որը գործել է մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը:

Ցեմենտի տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարության նախաձեռնությամբ՝ ԱԺ-ն 2019-ի հունիսին ընդունել էր ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծ: Այդ մեխանիզմը պահպանվել էր մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Փաստացի ստացվել էր, որ այս տարվա սկզբից և՛ ցեմենտ, և՛ կլինկեր կարելի է ներմուծել առանց տուրքի: Տեղական արտադրողներին պաշտպանելու համար կառավարության որոշմամբ ուղղակի արգելվել է ցեմենտի և կլինկերի ներմուծումը,սակայն հետո կլինկերինը թույլատրվել է:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն