ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ

07 մայիսի 2021 | | Հարկային-մաքսային | Цитата

ՊԵԿ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Երկու ոլորտներում կատարվող գործարքները և հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով: Հարկային օրենսդրությունից բացի ամբողջացված է նաև ոլորտներին վերաբերող ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:

Ուղեցույցները մշակվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ»  հատվածում: Այդ մասին կոմիտեն հարկ վճարողներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:

Մանրամասները` տեսանյութում:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն