• Armenianeconomy.com

Քերոբյանը հայտարարում է՝ պետք է «որակական փոփոխության բերենք տնտեսությունը, դարձնենք ավելի արտադրողական»

«Մենք պետք է որակական փոփոխության բերենք մեր տնտեսությունը, դարձնեն ավելի արտադրողական», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Մենք առաջին եռամսյակում 2021 թվականի ունենք մոտավորապես 2 տոկոս տնտեսական աճ համեմատած 2019 թվականի նկատմամբ, ինչը նշանակում է, որ նույն տեմպը պահենք ամբողջ տարվա ընթացքում, իմ ասած երկնիշ թիվը կլինի», - ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:

Քերոբյանը նշեց, որ օրինակ՝ Կենտրոնական բանկի նախագահն արդեն նշել է, որ իրենց նախնական կամ սկզբնական կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ ավելի հոռետեսական էին. «Ճշգրիտ բառերով ասած՝ տնտեսությունն իրեն շատ ավելի լավ է պահում, քան իրենց նախնական կանխատեսումները»:

Թե ի՞նչ գործոններով պայմանավորված է խոստանում երկնիշ տնտեսական աճ, Վահան Քերոբյանը նշեց. «Այս տարի հույս ունենք, որ միայն լավ նորություններ կունենանք տարվա մնացած ամիսներին, այսինքն տուրիզմի ոլորտի վերականգնում, բազմաթիվ նոր ընթացքում գտնվող ոլորտների իրագործում, այդ բոլորը բերելու են նրան, որ մենք ավելի լավ կորով ենք անցնելու այս տարին, քան սովորական նորմալ տարին, դա նշանակում է, որ 2019 թվականի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճ կունենանք»:

«Հասնենք կամուրջին, նոր կանցնենք այդ կամուրջով»
Անդրադառնալով իր հրաժարականի մասին հարցին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ասաց, որ առջևում դեռևս ընտրություններ կան, պետք է ձևավորվի նոր կառավարություն, և եթե ինքը բարեհաջող անցնի այդ երկու փուլերով, ապա վստահ է, որ երկնիշ տնտեսական աճը կլինի:

Հիշեցնենք՝ ապրիլի վերջին Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ «Եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտամ»:

«Իհարկե, հումորով եմ պատասխանել լրագրողին: Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ այդ տնտեսական աճը լինի: Ընդհանուր առմամբ դա չեմ համարում լուրջ ձեռքբերում կամ լուրջ արդյունք, որովհետև մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները ավելի բարդ են և խրթին, քան տնտեսական աճը: Մենք պետք է որակական փոփոխության բերենք մեր տնտեսությունը, դարձնենք ավելի արտադրողական», - ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է նոր կառավարության կազմում, Քերոբյանը պատասխանեց, թե հիմա որևէ հստակ բան ասել չի կարող՝ նշելով. «Չեմ բացառում գործադիրում, բացառում եմ օրենսդիրում»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում.

azatutyun.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն