Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան

06 մայիսի 2021 | | Цитата

Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի մի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են X ժամից Y ժամը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կրթական պրոցեսի կարևոր մաս է:

«Երեխան մանկապարտեզ գնում է կրթություն ստանալու: Ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նույն ձևով իրականացնելու ենք նաև մանկապարտեզների ուսուցիչ-դաստիարակների համար: Ատեստավորում անցած ուսուցիչներն աշխատավարձերի անընդհատ բարձրացման հնարավորություն են ունենում»,- ասաց Փաշինյանը:
 
Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում: Այսինքն՝ ամեն անգամ արձանագրում ենք, որ գրանցված և աշխատավարձ վճարվող աշխատատեղերի քանակն աճում է: Համահարթ եկամտահարկի կիրառումից հետո տեսնում ենք, որ ստվերից դուրս են գալիս աշխատատեղերը: Սրա արդյունքում մենք ունենք միջին աշխատավարձի աճ: Այսինքն՝ ոչ միայն աշխատատեղերն են ստվերից դուրս եկել, այլև աշխատավարձերը: Մենք այսօր ունենք ավելի ցածր եկամտահարկով ավելի բարձր եկամտահարկի բազա, այսինքն՝ ավելի շատ հարկեր ենք հավաքում: Սրանք դարակազմիկ բարեփոխումներ են Հայաստանի համար»:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն