Հարկային փոփոխությունները մտահոգություններ են առաջացրել ՏՏ ոլորտում

26 փետրվարի 2013 | Հարկային-մաքսային | Цитата

Հարկային փոփոխություններում, որոնք ուժի մեջ մտան 2013 թ. հունվարի 1-ից, տեղեկատվական տեխնոլոգիաների համար կան եւ դրական, եւ բացասական կետեր: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը:

«Կետեր կան, որ բավականին բացասական են, մեզ խանգարում են, լավ մտածված չեն, թեեւ դրական փոփոխություններ եւս կան: Ավելի բարդացրել են հաշվապահական հաշվետվությունները, դրանք ավելի մանրակրկիտ եւ ժամանակատար են դարձել; Նախկինում կարողանում էինք աութսորսինգով դրսում պատվերներ տալ, հիմա դժվարացել է, քանի որ լրացուցիչ 20% հարկ ենք տալու»,- ասաց Հ. Ավոյանը:

ԻՏՁՄ իրավաբան Արկադի Սահակյանն էլ նշեց, որ հարկվելու են նաեւ դրամաշնորհները, ինչը կվտանգի նոր գումարների ստացումը: «Եթե պետք է 20%-ով դրամաշնորն ավելացնեն, կտանեն Մալայզիա, այլ ոչ թե Հայաստան»,- ասաց Ա. Սահակյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը սակայն ժխտեց, թե հարկային փոփոխությունները լուրջ խնդիրներ են առաջացրել ՏՏ ոլորտի համար: «Ֆինանսների նախարարությունում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել ենք, դժգոհությունների մեծ մասը ոնց որ թե դուրս եկան: Եթե օրենսդրությունը նայենք՝ դրամաշնորհների վրա առանձնապես հարկային փոփոխությունները չեն անդրադարձել: Ինչ վերաբերում է ոչ ռեզիդենտների հարկմանը՝ ապա առաջարկում ենք ազգային ռեժիմ եւ հավասար պայմաններ ներքին եւ արտաքին արտադրողների համար: Սակայն շատ երկրների հետ կան երկակի հարկման համաձայնագրեր, ու այդ հարցերը դուրս են գալիս»,- ասաց Կ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ արտոնյալ հարկային ռեժիմ է ստեղծվել նորաստեղծ ձեռնարկությունների համար՝ սկզբնական փուլում հաշվետվություն ներկայացնելու, հաշվապահ պահելու խնդիր չունեն: «Միայն եկամտային հարկ են վճարելու, մինչեւ սկսեն վաճառքներ անել ու շրջանառության հարկ վճարել: Շատ պարզ հաշվետվություններ են ներկայացնելու եռամսյակը մեկ»,- նշեց էկոնոմիկայի փոխնախարարը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն