Սեւանա լճում սիգի կենսազանգվածը 2005-12 թ.թ. նվազել է մոտ 100 անգամ՝ 600 տոննայից մինչեւ 6.5 տոննա: Այդ մասին տեղեկացնում է Գավառի Օրհուս կենտրոնը՝ հիմնվելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տվյալների վրա:
2012թ. արծաթափայլ ծածանի պաշարները Սեւանա լճում կազմել են 96,7տ: Լճում ձկան ընդհանուր կենսազանգվածը գնահատնվել է 100-105տ: Սեւանի իշխանի պաշարները աննշան լինելու պատճառով առանձին չեն գրանցվել:
Հաշվի առնելով հետազոտությունների արդյունքները, լճում սիգի պոպուլյացիայի դեպրեսիվ վիճակը եւ պաշարների աղետալի չափով կրճատման փաստը՝ ինստիտուտն առաջարկել է.
- Առաջիկա տարիներին շարունակել սիգի որսի արգելքը եւ վերանայել ՌԴ ջրամբարներից սիգի ձկնկիթ ներմուծելու հնարավորությունները, վերջինիս պաշարները համալրելու համար:
- Առաջիկա երեք տարիների ընթացքում շարունակել Սեւանա լիճ իշխանի մանրաձուկ բացթողնելու գործընթացը՝ ուժեղացնելով հսկողությունը որսագողության դեմ ոչ միայն լճում, այլեւ՝ գետերում:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться